Ռուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ում
Աշխարհ
Ռուսաստանի պատվիրակությունը Աբու Դաբիում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպելու ծրագրեր չունի, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ հանդիպելու են Ուկրաինայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։
«Ոչ, ծրագրեր չկան։ Կա եռակողմ բանակցությունների վերաբերյալ համաձայնություն, և վերջ։ Մենք հետևում ենք դրան», - ասել է Գրուշկոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական պատվիրակությունն ունի՞ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպելու ծրագրեր։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև փետրվարից ի վեր եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ բանակցությունները նախատեսված են եղել առանց եվրոպացիների մասնակցության։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան