Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը
Աշխարհ
Նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանի Նովգորոդի մարզում պայթյուններ են որոտացել։ Հնարավոր է՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախում է եղել Ստարայա Ռուսա քաղաքում գտնվող 123-րդ ավիավերանորոգման գործարանը։ Այս մասին հայտնում է The Kyiv Independent-ը՝ հղում անելով «Էքսիլենովա» տելեգրամյան ալիքին։
Գործարանը զբաղվում է ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռների, այդ թվում՝ Իլ-76, Իլ-78 և Լ-410 օդանավերի, ինչպես նաև դրանց շարժիչների վերանորոգմամբ ու սպասարկմամբ։ Այն մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմի մեջ և Եվրամիության պատժամիջոցների տակ է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառով։
Միևնույն ժամանակ, The Kyiv Independent-ը նշում է, որ չի կարողացել ինքնուրույն հաստատել գործարանի վրա հարձակման կամ դրա հետևանքով պատճառված վնասների մասին տեղեկությունները։
Անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին հաղորդումներ են ստացվել նաև օկուպացված Ղրիմից։ Սևաստոպոլի՝ Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերն ու շարժական խմբերը խոցել են ուկրաինական ութ ԱԹՍ։
Նրա խոսքով՝ զոհեր և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներ չեն արձանագրվել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան