Հայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան
Իրավունք
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահությունը Խորհրդում կարևոր հնարավորություն է անդամ պետությունների միջև իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար։
Նախարարը նշել է, որ հոբելյանական նիստն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ անցկացվում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակի տարում։
Անդրադառնալով անցած 35 տարիների ընթացքում իրավական համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքներին՝ Սրբուհի Գալյանն առանձնացրել է ավելի քան 7000 փաստաթղթի ընդունումը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ավելի քան 400 մոդելային օրենքի և հանձնարարականի մշակումը, ինչպես նաև իրավական փոխօգնության մեխանիզմների կատարելագործումն ու նոտարիատի և փաստաբանական գործունեության ոլորտներում համագործակցության զարգացումը։
Եզրափակելով ողջույնի խոսքը՝ նախարարը նիստի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ կարևորելով կառուցողական քննարկումներն ու իրավական համագործակցության հետագա խորացումը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան