21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
Հասարակություն
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Կամո Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենակով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան