Արաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմն
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հերքել է տեղեկությունները, թե հաջորդ շաբաթ նախատեսվում է Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզայիի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Արաղչին այդ հաղորդումներն անվանել է անհիմն։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ պատերազմի ավարտը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով և Իրանի ներկայացրած պայմանների կատարմամբ, այլ ոչ թե ռազմական գործողությունների կամ պատժամիջոցների միջոցով։
Արաղչին, սակայն, չի ներկայացրել մանրամասներ, թե ինչ պայմանների կատարման մասին է խոսքը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան