Ֆիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվել
Աշխարհ
Վեց օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Ֆիլիպինների հարավ-արևելքում, հաղորդում է Inquirer թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Դավաո դել Սուր նահանգում երեքշաբթի առավոտյան։
«Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով ժամը 3:00-ին): Մասնավոր ինքնաթիռում վեց օտարերկրյա քաղաքացի է եղել», - ասվում է իշխանությունների հայտարարության մեջ։
Փրկարարական ծառայությունները արդեն աշխատում են դեպքի վայրում՝ փորձելով պարզել ուղևորների վիճակը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան