Ռուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Արխանգելսկի մարզում՝ Չերյոմուխա-Վիլեդ հատվածում, Վիլեդ գետի վրայով անցնող երկաթուղային կամրջի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով բեռնատար գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ մոտ 05։10-ին։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Ցիբուլսկին։ Միջադեպից հետո երկաթուղային երթևեկությունը տվյալ հատվածում դադարեցվել է, իսկ ութ մարդատար գնացքի չվացուցակում ուշացումներ են առաջացել։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կամրջի փլուզման պատճառը դեռ հայտնի չէ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը, իբր, խոցել են ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք՝ երկրի ինը մարզերում։ Սակայն Արխանգելսկի մարզը նշված տարածքների թվում չի եղել։
Այսպիսով, կամրջի փլուզման պատճառների վերաբերյալ դեռ պաշտոնական պարզաբանում չկա։ Իսկ դեպքի մասին հրապարակման հեղինակները հեգնել են, որ Ռուսաստանում ենթակառուցվածքների փլուզման համար, կարծես, ուկրաինական անօդաչուների միջամտությունն անգամ անհրաժեշտ չէ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան