Մեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետո
Հասարակություն
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ամուսնու՝ արքայազն Հարիի հետ ժամանել է Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարան, որտեղ մասնակցում է համացանցում երեխաների անվտանգության թեմայով միջոցառմանը։
Նախատեսվում էր, որ Մեգանը միջոցառման ընթացքում ելույթ կունենա, սակայն վերջին պահին հրաժարվել է խոսքից։ Փոխարենը ելույթ կունենա միայն արքայազն Հարին։
Սասեքսի դուքսի և դքսուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթները նրանց համար հուզական առումով ծանր են եղել։
Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ և էլեկտրոնային հսկողության ներքո։ Ուրբաթ օրը Ֆլորիդայի դատարանում նա ներկայացել է իրեն առաջադրված՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ պահելու մեղադրանքով։ Ավելի վաղ նա հերքել էր մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան