Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներին կոչ է արել խորացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերը՝ կազմակերպության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։
Այս մասին նա հայտարարել է Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Պուտինի ուղերձը ընթերցել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները համագործակցության զգալի փորձ են կուտակել, սակայն միջազգային լարվածության պայմաններում անհրաժեշտ է առավել համակարգված գործել։
ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին և դե ֆակտո չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան