Ուկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծ
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան նոյեմբերի 10-ին ընդունել է օրինագիծ, որը խստացնում է միջազգային գործարար գործարքների շրջանակում օտարերկրյա պետական պաշտոնյաներին կաշառելու համար նախատեսված պատիժները։
Նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնած օրինագիծը միջազգային կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերից է։
Օրինագծի ընդունումը անհրաժեշտ պայման է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ միջազգային գործարար գործարքներում օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ պայքարի կոնվենցիային Ուկրաինայի միանալու գործընթացն ավարտելու համար։ Կոնվենցիան նախատեսում է երկրների միջև համագործակցություն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության գործում։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովի խոսքով՝ օրենքը թույլ կտա խստացնել միջազգային կոռուպցիայի համար պատասխանատվությունը, ամրապնդել գործընկերների վստահությունը և կատարել ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Օրինագիծը վերաբերում է այն դեպքերին, երբ օտարերկրյա պետական պաշտոնյաներին կաշառք են առաջարկում կամ տալիս՝ միջազգային գործարքներում շահավետ պայմանագրեր կամ այլ անօրինական առավելություններ ստանալու նպատակով։
Խորհրդարանի իրավապահ հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Իոնուշասի խոսքով՝ օրենքը նախատեսում է կատարելագործել քրեական և քրեական դատավարության օրենսդրությունը, ամրապնդել պատասխանատվության մեխանիզմներն ու վերացնել օրենսդրական բացերը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան