Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
Տնտեսություն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 360.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.55 դրամ (աճել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 358–360 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 397-401 դրամով, վաճառվում է 403.5–411 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.11–4.15 դրամով, վաճառվում է 4.30–4.53 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 360 դրամով, վաճառվում՝ 362 դրամով:
Եվրոն գնվում է 401 դրամով, վաճառվում է 404 դրամով:
Ռուբլին գնվում է 4.12–4.14 դրամով, վաճառվում է 4.21 դրամով:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան