Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿ
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հրդեհվել են ևս երկու նավթային լցանավ, որոնցից մեկը՝ գերլցանավ։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն՝ նավերից մեկը բախվել է ծովային ականի, ինչի հետևանքով պայթել է։ Մյուս լցանավը, որը, իրանական կողմի պնդմամբ, ԱՄՆ ռազմական ինքնաթիռների պաշտպանության ներքո փորձել է անցնել չարտոնված երթուղով, վթարի է ենթարկվել և կանգ առել բռնկված խոշոր հրդեհի պատճառով։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կրկին զգուշացրել են, որ նշված երթուղին անվտանգ չէ։ Կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ բանակի հետ համագործակցող և այդ ճանապարհով անցնել փորձող նավերը կարող են արժանանալ նույն ճակատագրին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ սկսած պատերազմից հետո Թեհրանը սահմանափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։
Նշված տեղեկությունները ներկայացվել են իրանական կողմի հաղորդմամբ և անկախ հաստատում չեն ստացել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան