81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Այլ
2026 թվականի Բուքերյան մրցանակը շնորհվել է բրիտանացի գրող Մայքլ Ջոն Հարիսոնին՝ «Ամեն ինչի վերջը» (The End of Everything) վեպի համար։ Ստեղծագործությունը մարդկությանը պատուհասած աղետի մասին է։
81-ամյա Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրը՝ գերազանցելով նախկին ռեկորդակիր Մարգարեթ Էթվուդին, որն այդ մրցանակին արժանացել էր 2019 թվականին՝ 79 տարեկանում։
Նա նաև առաջին գիտաֆանտաստիկ գրողն է, որն արժանացել է այս հեղինակավոր գրական մրցանակին։
Մ. Ջոն Հարիսոն գրական անունով ստեղծագործող հեղինակի առաջին գործերը լույս են տեսել դեռևս 1960-ականներին՝ New Worlds գիտաֆանտաստիկ ամսագրում։ Հետագայում նա աշխատել է նույն ամսագրում՝ որպես գրական բաժնի խմբագիր։
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Հարիսոնը հրատարակել է 13 վեպ։ Նրա առավել հայտնի գործերից են «Վիրիկոնիում» (Viriconium) վիպաշարը, ինչպես նաև «Լույս» (Light) և «Նովա Սվինգ» (Nova Swing) վեպերը։
«Մենք ապրում ենք մռայլ աշխարհում, և այն այդպիսին էլ կմնա։ Սրա մեջ ինչ-որ շատ տարօրինակ բան կա։ Բայց երբ ամեն ինչ ավարտվի, մեզ կարող է ինչ-որ բան սպասել։ Չեմ կարող դա հույս կամ հոգեկան հանգստություն անվանել, բայց գուցե դա մի տեսակ թեթևացում լինի»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան