Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ
Քաղաքական
Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետ Էդուարդ Բաբայանը գրել է.
Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, հարգելի՛ ավագանի, գործընկերներ.
Ջերմորեն շնորհավորում եմ ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ:
Արդեն հինգ տարի տեղական ինքնակառավարումը համախմբել է բոլորիս նույն խնդիրների, գաղափարների ու նպատակների շուրջ: Այս համակարգում ամենից կարևոր օղակը մեզ համար եղել և շարունակում է մնալ Աբովյան համայնքի բնակիչը, որի կյանքի որակի և միջավայրի բարելավմանն է ուղղված բոլորիս համատեղ աշխատանքը: Վստահաբար կարող ենք փաստարկել, որ համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու և բնակիչների համագործակցությամբ վերջին տարիներին Աբովյան համայնքը գրանցել է տեսանելի առաջընթաց ամենատարբեր բնագավառներում:
ՏԻՄ-երի կայացման և արդյունավետ գործունեության հիմքում մեծապես կարևորում եմ պետության օժանդակությունը: Այս առումով ակնառու են Աբովյանի համայնքապետարանի և ՀՀ կառավարության համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրերով իրականացված մասշտաբային բարեկարգումները, ենթակառուցվածքների ապահովմանն ու արդիականացմանն ուղղված լայնածավալ աշխատանքները:
Սիրելի՛ բնակիչներ.
Առաջնորդվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքով, կարևորելով մեր համայնքի անընդհատ զարգացումն ու բարեփոխումը՝ շարունակելու ենք գործել համայնքում առկա հիմնախնդիրները կարգավորելու, բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու ուղղությամբ:
ՏԻՄ օրվա առիթով կրկին շնորհավորում եմ Աբովյան համայնքի ավագանուն, համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակիցներին և համայնքի սրտացավ բնակիչներին:
Համատեղ ներուժով շարունակելու ենք առավել բարեկեցիկ ու գրավիչ Աբովյան կառուցելու պատասխանատու գործընթացը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան