Հրապարակ. «Չընդառաջեց»
Հայկական Մամուլ
«Իռլանդիա-Հայաստան խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին դարպասապահ Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ համարելու համար, բայց երեկ ֆեյսբուքյան իր էջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրել էր, որ ՈՒԵՖԱ-ն չի ընդառաջել և ուժի մեջ է թողել կարմիր քարտը, ինչը նշանակում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահը մեկ պաշտոնական հանդիպում բաց կթողնի: Ինչ վերաբերում է այն հարցին, որ Բերեզովսկին հնարավոր է հավաքականի կազմում այլևս հանդես չգա, ինքը՝ դարպասապահը, նշել էր, որ ցանկանում է շարունակել իր կարիերան հավաքականում, բայց իրենից քիչ բան է կախված: Ապա հավելել է, որ տեղյակ է Ֆեյսբուքում ստեղծված խմբերին, որտեղ մարդիկ իրեն խնդրում են չհեռանալ հավաքականից: Ֆեյսբուքյան իր էջում ֆուտբոլիստների այս կոչին արձագանքել էր Ռուբեն Հայրապետյանը՝ խոստանալով, որ Բերեզովսկին չի հեռանա հավաքականից և դեռ 3 տարի կխաղա այնտեղ»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ