Անվտանգության սպառնալիք iPhone-ներում
Այլ
Apple-ի օպերացիոն համակարգում՝ iOS-ում, վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել։ Խնդիրը վերաբերում է մի շարք տարբերակների, որոնց միջոցով վնասաբեր հավելվածները կարող են մուտք գործել և կարդալ այլ ծրագրերի ֆայլերը։
Աշխարհի խոշորագույն կրիպտոբիրժաներից մեկը՝ Binance-ը, հայտնել է, որ այս խնդրի պատճառով լուրջ վտանգի տակ են հայտնվում օգտատերերի գաղտնաբառերը, մուտքի տվյալները, ինչպես նաև կրիպտոդրամապանակների գաղտնի բանալիներն ու seed-ֆրազները։
Այս սպառնալիքից խուսափելու համար կրիպտոբիրժան հորդորում է օգտատերերին՝
- Անհապաղ հեռացնել այն բոլոր հավելվածները, որոնք ներբեռնվել են պաշտոնական App Store խանութից դուրս։
- Հնարավորինս շուտ թարմացնել ձեր հեռախոսի iOS համակարգը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան