ԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումը
Աշխարհ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը փաստացի կասեցրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի գործընթացը։ 211 կոնգրեսական կողմ է քվեարկել մեղադրանքներն իրավասու հանձնաժողով ուղարկելուն, 204-ը՝ դեմ։
Նախաձեռնության հեղինակը հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին է՝ Դոնալդ Թրամփի կուսակիցը։ Նա Հեգսեթին մեղադրել է Իրանի, Եմենի, Վենեսուելայի և Կարիբյան ավազանի ուղղությամբ անօրինական ռազմական գործողություններ իրականացնելու մեջ։
Քանի որ համապատասխան հանձնաժողովում մեծամասնությունը հանրապետականներինն է, գործընթացը կարող է այնտեղ կանգ առնել։ Սակայն հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ հունվարին՝ Կոնգրեսի նոր կազմի աշխատանքի մեկնարկից հետո։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան