Բեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ն և Չինաստանը սկսում են արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ նոր երկխոսություն, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Նախագահ Թրամփի հանձնարարությամբ մենք սկսել ենք աշխատանքներ Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ նոր երկխոսություն հաստատելու ուղղությամբ», – ասել է Բեսենթը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի անդամների առջև։
Նա նշել է, որ այս երկխոսությունը նախատեսված է երկու կողմերին էլ այս ոլորտում առկա հնարավոր ռիսկերից պաշտպանելու, ինչպես նաև նրանց միջև թյուրըմբռնումները կանխելու համար։
«Ավելին, մենք հույս ունենք կիսվել առաջադեմ մոդելների գնահատման և փորձարկման փորձով՝ դրանց թողարկումից առաջ, որպեսզի մարդկային դատողությունը հստակորեն առաջնորդի այս տեխնոլոգիան», – հավելել է նախարարը։
Նա ասել է, որ Վաշինգտոնը և Պեկինը ստեղծում են ուղիղ կապ՝ ապահովելու համար, որ կողմերից յուրաքանչյուրը կարողանա անհապաղ տեղեկացնել մյուսին ԱԲ-ի հետ կապված լուրջ միջադեպերի մասին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան