Իրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Իրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Բուենոս Այրեսի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն։
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա և Միացյալ Նահանգների կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետ կապված պատասխան միջոցառումների մասին օրենքին համապատասխան, Արգենտինայի ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը համարում է այս օրենքի ենթակա և դրանք հայտարարում է ահաբեկչական կազմակերպություններ», - ասվում է փաստաթղթում։
Արտգործնախարարությունը նշել է, որ Արգենտինայի որոշումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, և ԻՀՊԿ-ն Իրանի պաշտոնական զինված ուժերի հենասյունն է։ Հետևանքների պատասխանատվությունը կրում է Արգենտինայի կառավարությունը, ընդգծվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան