Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Աբու Դաբիում ընթացող եռակողմ բանակցությունների շրջանակում քննարկվում է Ռուսաստանի հետ լայնածավալ ռազմագերիների փոխանակման հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ՈւՆԻԱՆ-ին, այս մասին Զելենսկին հայտարարել է Դանիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում տեղի կունենա Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունների հիմնական փուլը։
«Այսօր քննարկել ենք գերիների փոխանակման հնարավորությունը։ Ցանկանում են իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց», հնարավոր է՝ «1500-ը 1500-ի դիմաց» փոխանակում։ Այսինքն՝ խոսքը լայնածավալ փոխանակման մասին է։ Եվ հենց այս օրակարգով էլ ամերիկյան կողմի ներկայացուցիչները կմեկնեն Ռուսաստան»,– ասել է Զելենսկին։
Նշված փոխանակման շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերման մասին առայժմ չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան