Politico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեման
Աշխարհ
Տարածքների հարցը կարող է քննարկվել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում, հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Նոյեմբերի 10-ին սկսված բանակցությունների առաջին օրը կենտրոնացած էր անվտանգության երաշխիքների և գերիների փոխանակման վրա։
Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Բանակցությունների սկզբում բանակցային սեղանի շուրջ ներկա էին նաև ԱՄՆ դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան