ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադում լեհական հետախուզական ցանց բացահայտելու մասին
Իրավունք
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է Կալինինգրադի մարզում Լեհաստանի հատուկ ծառայությունների հետախուզական ցանց բացահայտելու մասին։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ձերբակալվել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության և երկրի Ներքին անվտանգության գործակալության երկու գործակալ։
ԱԴԾ-ի պնդմամբ՝ նրանք տեղեկություններ են հավաքել ռուս զինծառայողների, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտների, ինչպես նաև Կալինինգրադի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ։
Ձերբակալվածների ինքնության, նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքների և գործի հետագա ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն ներկայացվել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան