Թրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանը
Աշխարհ
ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Ռոդնի Սքոթը պաշտպանել է Տեխաս նահանգի Բիգ Բենդ շրջանում Մեքսիկայի հետ սահմանին պատի և հարակից ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը՝ չնայած նախագծի դեմ աճող դժգոհություններին և դատարանի որոշմամբ շինարարության ժամանակավոր դադարեցմանը։
Associated Press-ին տված բացառիկ հարցազրույցում Սքոթը հայտարարել է, որ ԱՄՆ սահմանների ամրապնդումն իր համար «ոչ սակարկելի» առաջնահերթություն է։ Նրա խոսքով՝ առանց պատի կամ այլ պաշտպանական ենթակառուցվածքների Բիգ Բենդի հատվածը կարող է դառնալ անօրինական ներգաղթի և մաքսանենգության համար խոցելի։
46 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը նախատեսում է Մեքսիկայի հետ շուրջ 3200 կմ երկարությամբ սահմանին կառուցել մոտ 9 մետր բարձրությամբ պողպատե պատեր, տեղադրել մեքենաների արգելապատնեշներ, կառուցել նոր ճանապարհներ և ներդնել հսկողության տեխնոլոգիաներ։
Նախագծին դեմ են արտահայտվել հողատերերի, տեղական բիզնեսների և բնապահպանների միավորումները։ Նրանք պնդում են, որ Բիգ Բենդ շրջանում, որտեղ միգրանտների սահմանահատումները պատմականորեն ցածր են եղել, պատի կառուցումը կարող է անարդյունավետ լինել և վնասել շրջակա միջավայրին։
Սքոթի խոսքով՝ շինարարությունն ընթանում է շաբաթական շուրջ 19 կմ արագությամբ, և ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։ Սահմանային պատի հիմնական հատվածի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի դեկտեմբերի վերջը։
Սահմանային ծառայության ղեկավարը նշել է, որ աշխատանքներն ընթանում են նախատեսվածից արագ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան