Մեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնին
Աշխարհ
Մեծ Բրիտանիան ստեղծում է նոր ռազմածովային դաշինք՝ 10 երկրի մասնակցությամբ՝ Ռուսաստանի ռազմական նավատորմի ակտիվության աճին հակազդելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը։
Բրիտանական գերատեսչության տվյալներով՝ այս տարվա առաջին ինը ամիսներին Մեծ Բրիտանիայի մերձակայքում ռուսական ռազմական նավերի ակտիվությունն աճել է 41 տոկոսով։
Հյուսիսային ռազմածովային նոր նախաձեռնությունը կմիավորի Մեծ Բրիտանիային, Նիդեռլանդներին, Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներին։ Դաշինքի հիմնական նպատակներից մեկը ծովային անօդաչու սարքերի և ռազմանավերի համատեղ օգտագործումն է։ Մասնավորապես, բրիտանական ինքնավար անօդաչու սարքը կարող է կառավարման հնարավորությունը փոխանցել դանիական կամ նորվեգական ռազմանավին։
Լոնդոնի առանձնահատուկ մտահոգությունն են առաջացնում ռուսական հետախուզական նավերը, այդ թվում՝ «Յանտարը»։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի խոսքով՝ այդ նավերը ուսումնասիրում են կարևոր ենթակառուցվածքների տեղակայումը և քարտեզագրում ստորջրյա մալուխները։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան 90 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի ստորջրյա անօդաչու սարքերի և սենսորների ձեռքբերմանը։ Դրանք նախատեսված են ռուսական սուզանավերին հետևելու համար ռազմավարական նշանակություն ունեցող՝ Գրենլանդիայի, Իսլանդիայի և Բրիտանական կղզիների միջև ընկած տարածքում։
Փոլարդը նշել է, որ նախաձեռնության նպատակն է ուժեղացնել Ռուսաստանի զսպումը և ցույց տալ, որ դաշնակիցները պատրաստ են պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան