Իսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակ
Աշխարհ
EFE-ի հաղորդմամբ՝ մոտ 50 ցուցարարներ մտել են իսպանական RTVE հեռարձակողի կատալոնական մասնաճյուղի շենքը Բարսելոնայում, ապա մտել են այդ պահին ուղիղ եթերում հեռարձակվող ծրագրի ստուդիա։
Ըստ գործակալության՝ դեմքերը ծածկած մարդիկ պաստառներ են պարզել երկրում տեղի ունեցող համընդհանուր գործադուլի հետ կապված պահանջներով։ Սա հանգեցրել է հեռարձակման ընդհատմանը։
Դեպքի վայր են ժամանել մի քանի ոստիկանական ստորաբաժանումներ։ Մի քանի րոպե անց ցուցարարները լքել են ստուդիան, որից հետո ծրագիրը վերսկսել է հեռարձակումը։
Իսպանիայում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է սկսվել նոյեմբերի 11-ին։ Գործադուլը հայտարարվել է հոկտեմբերին՝ բնակարանային ճգնաժամի պատճառով երկրում տեղի ունեցող տարբեր բողոքի ցույցերի ֆոնին։ Գործադուլավորները վաղ առավոտյան սկսել են պիկետներ կազմակերպել և արգելափակել մի քանի ճանապարհների երթևեկությունը։ Արհմիութենական պահանջների թվում են մատչելի բնակարանները և արժանապատիվ աշխատավարձերը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան