Թուրքիայում Օջալանի ձերբակալության տարեդարձին բախումների արդյունքում ռումբ է պայթել
Թուրքիա
Թուրքիայում ոստիկանի ուղղությամբ ռումբ նետել ցանկացող տղամարդու ձեռքում պայթուցիկ սարքը պայթել է, որի հետևանքով զոհվել է ինքը տղամարդը: Ինչպես հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը, Թուրքիայում «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալության տարեդարձի կապակցությամբ Դիարբեքիր նահանգի տարբեր շրջաններում զանգվածային անկարգություններ են բռնկվել:
Ամբոխը ոստիկանների ուղղությամբ քարեր է նետել: Այդ բախումերի ժամանակ 20-ամյա երիտասարդի ձեռքում պայթել է ինքնաշեն ռումբը:
Զոհի ինքնությունը չի պարզվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)