ԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները
Աշխարհ
ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական գործընկերների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ Ռուսաստանի հետ նախատեսվող եռակողմ բանակցություններից առաջ։
Հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ, որի մասին հայտնել է Ջարեդ Քուշները, ընդգծվում է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած ապագա համաձայնություն պետք է հիմնված լինի երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի հարգման վրա։
Կողմերը նաև կարևորել են Ուկրաինայի համար վստահելի անվտանգության երաշխիքների տրամադրումը և հետպատերազմյան եվրոպական անվտանգության կայուն համակարգի ձևավորումը։
Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ ՆԱՏՕ-ն կշարունակի մնալ եվրաատլանտյան տարածաշրջանի հավաքական պաշտպանության առանցքային բաղադրիչը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան