13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանը
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի 13-ամյա դուստրը՝ Կիմ Չու Էն, ավելի ու ավելի հաճախ է ուղեկցում հորը ռազմական շքերթների, հրթիռային փորձարկումների և պետական միջոցառումների ժամանակ։
Հարավային Կորեայի հետախուզության գնահատականներով՝ աղջկան հնարավոր է պատրաստում են որպես երկրի ապագա առաջնորդ։ Ուշագրավ է, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան զինվորականները նրա նկատմամբ առանձնահատուկ հարգանք են ցուցաբերում, իսկ պետական քարոզչամիջոցները նրան ներկայացնում են որպես Կիմ Չեն Ընի ամենասիրելի զավակ։
Հյուսիսկորեացի փախստականների և նախկին դիվանագետների վկայություններով՝ պաշտոնյաների վերաբերմունքն աղջկա նկատմամբ հիշեցնում է այն վերաբերմունքը, որը ժամանակին ցուցաբերվում էր երիտասարդ Կիմ Չեն Ընի հանդեպ։
Այնուամենայնիվ, նրա՝ որպես հաջորդ առաջնորդի պաշտոնական նշանակումը դեռ հաստատված չէ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան