Պուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում
Իրավունք
լական ցանցերում կատարած հրապարակումների համար 11 մեղադրանք է առաջադրվել։
Ըստ դատախազության՝ նա աջակցել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը, վիրավորական արտահայտություններ է արել ուկրաինացիների, հրեաների և սևամորթների հասցեին, ինչպես նաև արդարացրել բռնությունը։
Կինը հրապարակայնորեն գրել է, որ Վլադիմիր Պուտինը պետք է գրավի ամբողջ Ուկրաինան և այնտեղ կարգուկանոն հաստատի։ Նա նաև հիացմունք է արտահայտել լեհ պատգամավոր Գժեգոժ Բրաունի նկատմամբ, որը խորհրդարանում կրակմարիչով մարել էր Հանուկայի մոմերը։
Ավելի վաղ Սամուելա Տ.-ն փորձել էր պատգամավոր դառնալ «Կոնֆեդերացիա» կուսակցությունից, սակայն ստացել էր ընդամենը 1387 ձայն։
Նրան այժմ սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Կինը չի ընդունում իր մեղքը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան