ՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Աշխարհ
Գիշերը Բելառուսից արձակված անօդաչու թռչող սարքը հատել է Լիտվայի սահմանը, կարճ ժամանակով հայտնվել Լեհաստանի օդային տարածքում, ապա կրկին վերադարձել Լիտվա։ Ստեղծված վտանգի պատճառով երկրի բնակիչներին օդային տագնապի մասին նախազգուշացում է տրվել։
ՆԱՏՕ-ի կործանիչները Կաունասի շրջանում երկու անգամ փորձել են որսալ անօդաչուն, սակայն երկու փորձերն էլ անհաջող են եղել։ Արձակված հրթիռներից մեկը չի խոցել թիրախը և ընկել է Լիտվայի տարածքում։ Դրա բեկորները հայտնաբերվել են Բիրժայի շրջանում։
Դրանից հետո անօդաչուն շարունակել է թռիչքը դեպի Լատվիա։
Զինվորականները ձախողված որսի հնարավոր պատճառների թվում նշել են եղանակային պայմաններն ու խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգը։
Միջադեպի հանգամանքներն այժմ ուսումնասիրվում են հետաքննության շրջանակում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան