Ֆինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակից
Քաղաքական
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի մասին։
Ստուբբի խոսքով՝ Պուտինը զրույցի ընթացքում եղել է «շատ խորաթափանց, վերլուծական մտածողությամբ և գերազանց պատրաստված», ինչպես նաև հանգիստ է վարել երկխոսությունը։
Ֆինլանդիայի նախագահը հավելել է, որ Պուտինը «հաստատ կարողանում է լսել»՝ զրույցն ընդհանուր առմամբ բնութագրելով որպես լավ և անկեղծ։
Ստուբբի համոզմամբ՝ Եվրոպան պետք է անմիջական երկխոսություն վարի Ռուսաստանի հետ և չլռի բանակցային գործընթացում։ Նա նաև ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգության ապահովման պատասխանատվությունը չպետք է ամբողջությամբ թողնել ԱՄՆ-ի վրա։
Նրա խոսքով՝ եթե բանակցությունների արդյունքները օգտակար լինեն, բայց ամբողջությամբ չբավարարեն Եվրոպայի շահերը, եվրոպական երկրները պետք է ակտիվորեն ներգրավվեն գործընթացում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան