Ուկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The Telegraph
Աշխարհ
Ուկրաինական պատվիրակությունը մերժել է տարածքային հարցով ԱՄՆ բանակցողների առաջարկը՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանների հնարավոր փոփոխության հետ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով ուկրաինական աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Ուկրաինան բանակցությունների սկզբից ի վեր չի քննարկել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների զիջման որևէ տարբերակ և չի պատրաստվում ճանաչել այդ տարածքների կորուստը՝ ո՛չ փաստացի, ո՛չ իրավական մակարդակով։
Ավելի վաղ The Economist-ը հայտնել էր, որ ամերիկացի բանակցողները քննարկել են սահմանների փոփոխության գաղափարը, որի դեպքում Ռուսաստանը կարող էր հայտարարել այդ շրջաններն ամբողջությամբ գրավելու մասին, իսկ Ուկրաինան ստիպված չէր լինի պաշտոնապես զիջել լրացուցիչ տարածքներ։
Առաջարկի նպատակը, ըստ հրապարակման, տարածքային վեճի շուրջ հնարավոր փոխզիջում գտնելն էր։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան