Airbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմ
Հասարակություն
Airbus A350-1000ULR ինքնաթիռը Գինեսի ռեկորդների գրքում գրանցել է նոր համաշխարհային ռեկորդ՝ սահմանելով առևտրային ավիացիայի պատմության մեջ ամենաերկար թռիչքի ցուցանիշը։
Ինքնաթիռը հուլիսի 27-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքից մեկնել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաք և վայրէջք կատարել հաջորդ օրը։ 24 ժամ 24 րոպե տևած թռիչքի ընթացքում այն անցել է 23 155 կմ՝ առանց միջանկյալ վայրէջքի։
Այսպիսով, Airbus-ը գերազանցել է Boeing-ի՝ ավելի քան երկու տասնամյակ պահպանված ռեկորդը։
2005 թվականին Boeing 777-200LR ինքնաթիռը Հոնկոնգից Լոնդոն թռիչքի ընթացքում անցել էր 21 601 կմ՝ օդում մնալով 22 ժամ 42 րոպե։
Նոր ռեկորդը գերազանցել է նախորդ ցուցանիշը 1554 կիլոմետրով։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան