Քուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներին
Աշխարհ
ԱՄՆ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Աբու Դաբիում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներին մասնակցել են Եվրամիության, ՆԱՏՕ-ի և եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ։
«Ինչպես հանդիպումներից առաջ և հետո, այնպես էլ բուն քննարկումների ընթացքում մենք շատ կառուցողական համագործակցություն ենք ունեցել մեր եվրոպացի գործընկերների հետ։ Քննարկումներին մասնակցել են Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Մեր նպատակն է այս ձևաչափը դարձնել բազմակողմ։ Կան մի շարք հարցեր, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ է քննարկել զուգահեռաբար»,- հայտարարել է Քուշները Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների ավարտից հետո՝ Fox News հեռուստաալիքի եթերում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնական և ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում ռուսական կողմը եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել։
Նրա խոսքով՝ այդ ներկայացուցիչների կարգավիճակը հստակ չէ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան