Էրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջ
Աշխարհ
Մարդկությունն այսօր ապրում է իր պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկը, որի պատճառներից է նաև չափից ավելի սպառման ձգտումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայում ընթացող ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում երկրների առաջնորդների երկօրյա գագաթնաժողովի բացմանը։
«Մենք բախվում ենք լուրջ մարտահրավերների՝ սկսած գլոբալ տաքացումից և կենսաբազմազանության կորստից մինչև բնական ռեսուրսների չափից ավելի սպառում, պարենային անվտանգության սպառնալիքներ և կլիմայական ավերիչ երևույթներ», — հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ մարդկությունն այլ երկինք, այլ հող, այլ ծովեր, օվկիանոսներ կամ անտառներ չունի։
«Սակայն այսօր մարդկությունն իր պատմության ամենախոր գոյաբանական ճգնաժամերից մեկն է ապրում, մասամբ նաև չափից ավելի սպառման անհագ ձգտման պատճառով», — ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովը (COP31) անցկացվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 9-ից 20-ը։ Համաժողովին մասնակցում են 102 երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան