Իտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են
Աշխարհ
Իտալիայի տարբեր քաղաքներում շուրջ 100 դպրոց էլեկտրոնային նամակներ է ստացել՝ շենքերում իբր տեղադրված պայթուցիկ սարքերի մասին սպառնալիքներով։ Այս մասին հայտնում է La Repubblica պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ սպառնալիք պարունակող նամակները ստորագրված են եղել նույն անունով, որով նախորդ շաբաթ նմանատիպ հաղորդագրություններ էին ուղարկվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի լրատվամիջոցների խմբագրություններին։
La Stampa թերթի հաղորդմամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշակերտներին տարհանել են Հռոմի, Թուրինի, Միլանի, Բերգամոյի և Նեապոլի մի շարք դպրոցներից։
Առայժմ որևէ ուսումնական հաստատությունում պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին հաստատված տեղեկություններ չկան։ Ոստիկանությունն ու համապատասխան ծառայությունները ստուգումներ են իրականացնում՝ սպառնալիքների իսկությունը պարզելու նպատակով։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլեկտրոնային փոստով ռումբերի տեղադրման մասին սպառնալիքներ էին ստացվել նաև եվրոպական ավիաընկերությունների մի շարք չվերթների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան