«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը
Հայաստան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Կառույցից տեղեկացնում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն այսօր առավոտյան զրուցել են ինչպես միջադեպի պահին ստուգայց իրականացրած հսկիչի, այնպես էլ երեխայի ծնողի հետ։
«Շուրջ երկու ժամ տևած քննարկման ընթացքում լսվել են երկու կողմերի բացատրությունները՝ նպատակ ունենալով հնարավորինս օբյեկտիվ և բազմակողմանի պարզել տեղի ունեցածի հանգամանքները։
Քննարկումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ միջադեպի մի շարք էական հանգամանքների, մասնավորապես՝ երեխայի և հսկիչի միջև տեղի ունեցած խոսակցության, ինչպես նաև երեխայի՝ տրանսպորտային միջոցից իջնելու կամ նրան իջեցնելու վերաբերյալ կողմերի ներկայացրած տեղեկությունները էականորեն տարբերվում են։ Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երեխայի տրանսպորտային քարտը միջադեպի պահին լիցքավորված չի եղել և լիցքավորվել է միայն նույն օրը ժամը 21։51-ին, մինչդեռ միջադեպը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում»,– հայտնում են կառույցից՝ ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող «Հայգեր» մակնիշի ավտոբուսում, որը կահավորված չէ տեսաձայնագրող համակարգով։
Հետևաբար, ընկերությունը հնարավորություն չունի տեսագրության միջոցով վերականգնելու դեպքի ընթացքը և ստուգելու կողմերի ներկայացրած տեղեկությունները։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան