Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրամասներ է պատմել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանի հետ ծանոթության, նրա խաղային որակների և Հայաստանի ընտրանին ներկայացնելու որոշման մասին։ Մովսիսյանի խոսքերով՝ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը, սակայն Սարաջյանը նախապատվությունը տվել է պատմական հայրենիքին։
Մովսիսյանը նշել է, որ թեև Հարվին հայերեն չի խոսում, նրա ընտանիքում խորապես կապված են հայկական արմատներին։ Ֆուտբոլիստի հայրն ու պապը հայ են։
«Նա հանդես է գալիս կիսապաշտպանությունում, սակայն ֆիզիկական տվյալները թույլ են տալիս նրան հանգիստ խաղալ նաև կենտրոնական հարձակվողի գոտում։ Կարծում եմ՝ հենց իրեն էլ դուր է գալիս այդ դիրքը։ Ինձ տպավորեց նրա խաղային արագությունն ու այն, թե ինչպես կարողացավ 21 տարեկանում ամրապնդվել MLS-ում։ Սարաջյանն ագրեսիվ, տեխնիկապես պատրաստված և շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է»,-նշել է Մովսիսյանը։
Մովսիսյանը խոսել է ԱՄՆ-ի հավաքականի կողմից հայազգի ֆուտբոլիստի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության մասին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան