Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, «SCANIA» մակնիշի բեռնատարը Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտ կամրջի տակով անցնելիս, բախվել է կամրջի բետոնե ծածկին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախումից հետո կոնտեյները բեռնատարի վրայից պոկվել և հայտնվել է ճանապարհին։
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ վնասվել է այդ պահին նշված վայրով անցնող «Tesla» մակնիշի ավտոմեքենան, վարորդը ասել է, որ պարտք ու պահանջ չունի։
Դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն տեղում վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ վնասվածքներ չի ստացել։
Ըստ սկզբնաղբյուրի՝ վարորդը ազգությամբ վրացի է:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան