Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Այցի շրջանակում վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին, որը համախմբում է եվրոպական երկրների առաջնորդներին՝ քննարկելու մայրցամաքային անվտանգության, կայունության և համագործակցության առանցքային հարցեր։
Բացի գագաթնաժողովի հիմնական միջոցառումներից, այցի ընթացքում նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան