Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Վոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում Զելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել 22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ» Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» 

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։

Սակայն նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը անգամ իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, որ այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։

Փաստորեն, վարչապետի տրամաբանությամբ՝ եթե ժողովուրդն արդեն իսկ իր գնահատականն է տալիս քաղաքական գործիչներին, ապա ինչո՞ւ չպետք է մասնակցի նաև արդարադատության իրականացմանը։

Սակայն այստեղ կա մի էական տարբերություն, որի մասին իշխանությունը կարծես թե չի ցանկանում խոսել։ Քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։

Ի՞նչ է իրականում ենթադրում ատենակալների ինստիտուտը

Ատենակալների ինստիտուտի ներդրումը նշանակում է, որ որոշակի քրեական գործերի քննությանը կարող են մասնակցել նաև սովորական քաղաքացիներ՝ որպես հանրության ներկայացուցիչներ։ Նրանք դատավարության ընթացքում լսում են մեղադրանքի և պաշտպանության կողմերին, ուսումնասիրում ներկայացված ապացույցները և օրենքով սահմանված կարգով մասնակցում մեղավորության կամ անմեղության վերաբերյալ որոշման կայացմանը։

Աշխարհում այս համակարգի տարբեր մոդելներ կան։ Որոշ երկրներում ատենակալներն առանձին որոշում են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևում է դատավարության օրինականությանը և որոշում պատիժը։ Կամ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցում որոշման կայացմանը։

Հայաստանի դեպքում դեռ պետք է պարզ դառնա, թե որ մոդելն է ընտրվելու, ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։

Իսկ այստեղ ամենակարևոր հարցը Հայաստանի առանձնահատկությունն է։ Փոքր հասարակությունում, որտեղ մարդիկ հաճախ ունեն ընդհանուր ծանոթներ, բարեկամական, գործնական կամ քաղաքական կապեր, աղմկահարույց քրեական գործերով անաչառ ատենակալներ ընտրելը կարող է հեշտ գործ չլինել։ Պատկերացնենք՝ ատենակալների առջև է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, խոշոր գործարարի կամ քաղաքական ազդեցիկ գործչի գործը։ Արդյոք հնարավոր կլինի՞ բացառել, որ նրանցից ոմանք արդեն իսկ ունենան ձևավորված կարծիք տվյալ անձի վերաբերյալ։

Ի վերջո, իշխանությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել ոչ միայն սահմանադրական առանձին փոփոխություններ, այլև պետության կառավարման՝ դատական համակարգի շրջադարձային փոփոխություններ, ինչպես նաև ազգային-պետական հիմնարար դրույթների վերաբերյալ նոր մոտեցումներ։ Անկախության հռչակագրին հղումը հանվելու է նոր Սահմանադրությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները
Ամենադիտված