Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
Աշխարհ
Մոսկվա ժամանած ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի է մոտեցել։
«Հուսով եմ՝ այո», – ասել է Ուիթքոֆը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄԷ մայրաքաղաքում կայացած բանակցությունները մոտեցրել են խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքերը մեջբերել է «Վեստի» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել էին Մոսկվա: Նրանք հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան