El Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Աշխարհ
Իսպանիայի տարբեր քաղաքներում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը։ Ըստ թերթի՝ ամենաշատ ձերբակալությունները գրանցվել են Բարսելոնայում, որտեղ բերման է ենթարկվել շուրջ 50 մարդ։
Նոյեմբերի 11-ին Իսպանիայում անցկացվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ, որի կազմակերպման մասին հայտարարվել էր դեռևս 2026 թվականի հոկտեմբերին՝ երկրում բնակարանային ճգնաժամի պատճառով ծավալված բողոքի ակցիաների ֆոնին։
Գործադուլի մասնակիցներն առավոտից կազմակերպել են պիկետներ ու հանրահավաքներ, ինչպես նաև փակել մի շարք ճանապարհներ։ Նրանց հիմնական պահանջներն են մատչելի բնակարանների ապահովումն ու արժանապատիվ աշխատավարձերը։
Երեկոյան Իսպանիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր։ Որոշ վայրերում ակցիաները վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու ոստիկանության միջև բախումների։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան