Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել է
Աշխարհ
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում գտնվող «Նասեր» բժշկական համալիրի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գիշերային հարձակման հետևանքով առնվազն վեց պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության համաձայն՝ հարվածը հասցվել է բժշկական համալիրի մասնաշենքի երկրորդ հարկին, որտեղ տեղակայված են վիրահատարանը և վերակենդանացման բաժանմունքը։
«Զոհվածների թվում են վիրաբույժ, բուժանձնակազմի աշխատակիցներ և հիվանդներ։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել է», — նշվում է հայտարարության մեջ։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ «Նասեր» բժշկական համալիրը Գազայի հատվածի հարավում գործող միակ խոշոր բուժհաստատությունն է, որը բժշկական ծառայություններ է մատուցել շուրջ մեկ միլիոն մարդու։
Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ հիվանդանոցային համալիրի տարածքում տեղակայվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներ, որոնք, ըստ իսրայելական կողմի, բուժհաստատությունն օգտագործել են որպես ահաբեկչական գործողությունների ղեկավարման կենտրոն։
Նրա պնդմամբ՝ ավիահարվածի հետևանքով սպանվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավարներից մեկը և շարժման մի քանի զինյալներ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան