Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է Պուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն 

Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ

Հասարակություն

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Նաիրի Սարգսյանի՝ Երևանի խցանումների խնդրի վերաբերյալ հրապարակմանը՝ ներկայացնելով ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները։ Նրա խոսքով՝ Հրաչյա Քոչարի–Վաղարշյան փողոցների խաչմերուկում երթևեկության կանոնների խախտման համար արդեն կայացվել է 30 որոշում, ևս 300-ը մշակման փուլում է։ Սարգսյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի խցանումների համակարգային լուծումը պահանջում է ոչ միայն ոստիկանության, այլև պատասխանատու մյուս կառույցների համատեղ աշխատանքը։

«Նախ՝ Երևանի խցանումների խնդրի լուծման բանալին, վստահաբար, ՆԳ նախարարի ձեռքում չէ։ Հիմա բացատրեմ՝ ինչու։

1. Հրաչյա Քոչարի–Վաղարշյան փողոցների խաչմերուկի վերաբերյալ

Նշված խաչմերուկը տեսանկարահանվում է։ Տեսախցիկների միջոցով արձանագրվում են նաև այն վարորդների իրավախախտումները, որոնք չեն պահպանում Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի պահանջը։ Հիշեցնեմ՝ համաձայն այդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ, առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել և խոչընդոտ կստեղծի հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Այս պահանջի պահպանման կարևորության մասին ամիսներ շարունակ իրազեկումներ ենք իրականացնում՝ https://mia.gov.am/articles/news/mia-2026-06-24-134500։

Ինչո՞ւ խաչմերուկում պարեկներ չկային։ Որովհետև նրանց ներկայության պայմաններում տեսախցիկների միջոցով հնարավոր չէր լինի արձանագրել նշված իրավախախտումը։

Այո՛, նոյեմբերի 2-ի դրությամբ այս խախտման համար տուգանվել էր ընդամենը 5 վարորդ։ Սակայն նոյեմբերի 12-ի դրությամբ Ոստիկանությունն արդեն կայացրել է նշված իրավախախտման վերաբերյալ 30 որոշում, որոնք արդեն իսկ ուղարկվել են վարորդներին, ևս 300 որոշում մշակման փուլում է, մոտ օրերս դրանք նույնպես կուղարկվեն։

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից խաչմերուկներում երթևեկության կարգավորում իրականացնելու առաջարկի վերաբերյալ

Նախ՝ ճանապարհային երթևեկության կարգավորումը Ոստիկանության գվարդիայի գործառույթների մեջ չի մտնում։

Ոստիկանության գվարդիան իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ընդ որում՝ ոչ միայն զանգվածային միջոցառումների ընթացքում, այլև ամենօրյա ծառայության շրջանակում։ Բացի այդ, ստորաբաժանման ծառայողները մասնակցում են հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը։

Միայն մինչ օրս Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 1000 հանցագործություն։

Այնպես որ, նրանք պարզապես չեն «զբոսնում Երևանի կենտրոնում և զբոսայգիներում», ինչպես ներկայացվում է։ Նրանք իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը։

3. Ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո 15 րոպեի ընթացքում տրանսպորտային միջոցները վթարի վայրից հեռացնելու պահանջի վերաբերյալ

Այս իրավախախտումը պատշաճ արձանագրելու համար Ոստիկանությունը պետք է ունենա հստակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա պարզելու, թե կոնկրետ որ պահին է տեղի ունեցել պատահարը և որքան ժամանակ են վթարված տրանսպորտային միջոցները մնացել ճանապարհի երթևեկելի հատվածում։

Միայն այս տվյալների առկայության դեպքում հնարավոր կլինի օբյեկտիվորեն արձանագրել իրավախախտումը և կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ։

Այս ուղղությամբ արդեն աշխատում ենք Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ՝ տեսախցիկներով արձանագրված համապատասխան տվյալները Ոստիկանությանը փոխանցելու մեխանիզմ ձևավորելու նպատակով։

Այդ մեխանիզմի ներդրումից հետո հնարավոր կլինի հստակ արձանագրել նաև այս իրավախախտումները և ապահովել օրենքի պահանջների կատարումը։

Ի դեպ, խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունն էականորեն խստացրել է վարչարարությունը։ Որոշ դեպքերում մինչև 200 տոկոս աճ ունենք տուգանքների մասով։

Եվ վերջում՝ Երևանի խցանումների խնդիրը բազմագործոն է, և դրա լուծումը չի կարող պայմանավորվել միայն Ոստիկանության գործողություններով։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է երթևեկության անվտանգության ապահովմանն ու իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներ։ Սակայն խցանումների համակարգային լուծումը պահանջում է նաև ճանապարհային ենթակառուցվածքների, երթևեկության կազմակերպման, լուսացույցների կառավարման և հանրային տրանսպորտի արդյունավետության ուղղությամբ համալիր քայլեր։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակում։

Ուստի կարևոր է ոչ միայն ճիշտ գնահատել յուրաքանչյուր կառույցի պատասխանատվության շրջանակը, այլև խնդրի լուծումը դիտարկել բոլոր պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի համատեքստում»,– գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
Ամենադիտված