Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայ բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը Դակարում անցկացվող 2026 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում դարձավ բրոնզե մեդալակիր՝ մինչև 65 կգ քաշային կարգում։
Կիսաեզրափակչում Կատվալյանը մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ Կենշին Սակունոյի հետ։ Համառ պայքարում ընթացած մենամարտն ավարտվեց ճապոնացու հաղթանակով, մրցավարների ոչ միաձայն որոշմամբ՝ 3:2 հաշվով։
2026 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էին հինգ մարզիկ՝ մեկ աթլետ, երկու լողորդ, մեկ թաեքվոնդոիստ և մեկ բռնցքամարտիկ։ Հավաքականի միակ մեդալակիրը դարձավ Կատվալյանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան