Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է L’Équipe պարբերականը, պարզվել է ֆուտբոլիստի՝ ազգային թիմի նախավերջին մարզումը բաց թողնելու պատճառը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողն անհանգստություն է զգում ծնկատակի ջլի հատվածում, ինչի պատճառով էլ որոշվել է ռիսկի չդիմել և նրան հանգիստ տրամադրել հավաքականի առաջիկա խաղում։
Սպասվում է, որ Մբապեն լիովին ապաքինված կլինի և շարք կվերադառնա Ազգերի լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում, որտեղ ֆրանսիացիները, նոյեմբերի 15-ին, ուժերը կչափեն Թուրքիայի ազգային ընտրանու հետ։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան