Վիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆն ու Ջարեդ Քուշները նոյեմբերի 12-ի առավոտյան ժամանել են Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո։ Ռուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամերիկացի բանագնացները պատրաստվում են հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նոյեմբերի 10-11-ը կայացած երկօրյա բանակցությունները էական առաջընթացի չեն հանգեցրել։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 11-ին Վիտկոֆն ու Քուշները հայտարարել էին, որ բանակցությունների հաջորդ փուլում նախատեսում են հանդիպել Պուտինի հետ։
Քուշների խոսքով՝ բանակցություններում դեռևս կան չլուծված հարցեր, սակայն նաև որոշակի հնարավորություններ են ի հայտ եկել։ «Մենք տեսնում ենք որոշ բացեր և հնարավորություններ», - ասել է նա լրագրողներին։
Մոսկվա այցից հետո ամերիկացի բանագնացները նախատեսում են մեկնել Դուբլին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և նրան ներկայացնելու Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները։
Զելենսկին Իռլանդիա է մեկնելու առանձին այցով՝ նոյեմբերի 13-ին կայանալիք Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան