Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Աշխարհ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Atlant բնակելի համալիրի պատուհանից, փողոց են նետել ամերիկյան դոլարների նմանվող թղթադրամներով լի ճամպրուկներ։ Դեպքը տեղի է ունեցել ազգային բարեկեցության հիմնադրամի և ազգային երկաթուղային ընկերության ղեկավարների ձերբակալության օրը։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով ականատեսներին։
«Աստանայում բնակելի շենքի պատուհանից դոլարների նմանվող թղթադրամներով լի ճամպրուկներ են նետել՝ բարձրաստիճան ղեկավարների ձերբակալությունների մասին լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին», — նշվում է հրապարակման մեջ։
Ղազախստանի Tengrinews պարբերականի տեղեկություններով՝ բնակելի համալիրի մուտքի թեքահարթակի վրա հայտնվել է մոտ ութ ճամպրուկ՝ լցված 100 դոլարանոց թղթադրամներով։
Նշվում է, որ Atlant-ը բիզնես դասի բնակելի համալիր է, որը գտնվում է Աստանայի Եսիլ շրջանում։
Առայժմ պարզված չեն հայտնաբերված գումարի ճշգրիտ չափը և թղթադրամների իսկությունը։
Դեպքի հնարավոր կապը բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների հետ նույնպես պաշտոնապես հաստատված չէ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան