«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Բրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնում Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց 66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է Եգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում են Վիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու Մեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն Սիմոնյան 

Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

Քաղաքական

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «Արհեստական բանականության զարգացման հեռանկարները․ փորձի փոխանակում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար» խորագրով փորձագիտական մակարդակի քննարկումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։

Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի խմբի, Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության համագործակցությամբ՝ «Connectivity Platform Meeting on Digital» հանդիպման շրջանակում։

Քննարկման մեկնարկին Համաշխարհային բանկի 2026 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցը»՝ «Արհեստական բանականության խոստումը» (World Development Report 2026: The Promise of Artificial Intelligence), ներկայացրել է զեկույցի տնօրեն Գաուրավ Նայյարը (Gaurav Nayyar)։ Զեկույցում դիտարկվում են արհեստական բանականության՝ տնտեսական զարգացման, արտադրողականության բարձրացման, հանրային ծառայությունների բարելավման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ներուժը, ինչպես նաև զարգացող երկրների համար դրա արդյունավետ կիրառման հիմնական նախադրյալները։

Զեկույցի ներկայացմանը հաջորդել է պանելային ձևաչափով փորձագիտական քննարկում, որը վարել է Համաշխարհային բանկի թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղության ղեկավար Իզաբել Նետոն (Isabel Neto)։ Քննարկմանը մասնակցել են «Համաշխարհային զարգացման զեկույց 2026»-ի տնօրեն Գաուրավ Նայյարը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության՝ ԱԲ ուղղության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Երլան Օմիրժանը (Yerlan Omirzhan), ինչպես նաև Մոլդովայի AI Hub նախաձեռնության թիմի ղեկավար, AmCham-ի նախագահ և PwC-ի տնօրեն Ալեքսանդրու Գոզուն (Alexandru Gozun)։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զեկույցի առաջարկությունների գործնական կիրառմանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, արհեստական բանականության զարգացման ազգային առաջնահերթություններին, անհրաժեշտ ենթակառուցվածքներին և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։

Քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» հայեցակարգային մոտեցումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նման ենթակառուցվածքների ձևավորման և արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ էներգետիկ պահանջներին՝ ընդգծելով էներգետիկ կարողությունների և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման փոխկապակցվածությունը։

Միջոցառման ընթացքում կարևորվել է արհեստական բանականության կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, տվյալների հասանելիության, մարդկային կապիտալի և համապատասխան կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ տեխնոլոգիաների տնտեսական և հանրային արժեքն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։

Համաշխարհային բանկի 2026 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցի» ներկայացումը Հայաստանում նախատեսվում է կազմակերպել «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համատեղ։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա զեկույցի հիմնական դրույթներն ու առաջարկությունները ներկայացնել Հայաստանի պետական, մասնավոր և ակադեմիական հատվածների ներկայացուցիչներին՝ խթանելով դրանց շուրջ մասնագիտական քննարկումն ու համագործակցությունը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը
Ամենադիտված